26 դեկտեմբերի 2011 - 09:47 AMT
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել Սիրիայում արյունահեղության դադարեցման համար

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ամենամյա ավանդական Սուրբ ծննդյան ուղերձում կոչ է արել հավատացյալներին աղոթել Սիրիայում արյունահեղության դադարեցման համար»,-ասել է Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում, որը հեռարձակվել է ողջ աշխարհով մեկ 65 լեզուներով:

Նախօրեին, տոնական ժամերգության ժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կոչ է արել հավատացյալներին խուսափել Սուրբ ծննդյան առևտրականացումից: Նա կոչ է արել «տոնական փայլի ետևում տեսենլ Մանկանը Բեթղեհեմի օրորոցում»:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու 84-ամյա ղեկավարը ստիպված է եղել օգտվել շարժական պլատֆորմից, առողջական վիճակը թույլ չի տվել նրան ինքնուրույն հասնել աղոթարանին , հայտնում է BBC-ին: