26 դեկտեմբերի 2011 - 10:01 AMT
Իսրայելում կարող է Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտնվել

Կնեսետի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին, կդիտարկի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ներմուծման հարցը:

Այս առաջարկը Կնեսետում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին: