26 դեկտեմբերի 2011 - 11:49 AMT
Samsung-ը գնել է Sony-ի LCD բիզնեսի 50%-ը

Sony ընկերությունը համաձայնել է վաճառել Samsung-ին LCD համատեղ ձեռնարկության բաժնի գրեթե 50%-ը 940 միլիոն դոլարով: Այս մասին այսօր հայտնել է Samsung-ը, գրում է BBC-ին:Ձեռնարկությունը հունիսին կրճատել էր իր կապիտալի 15%-ը և հայտնել, որ Sony-ն նպատակ ունի անցնել մատչելի աութսորսինգի իր հարթ էկրան հեռուստացույցների արտադրության համար: Մինչդեռ Samsung-ն առաջ էր գնում և գնում նոր սերնդի էկրաններ:

Նոյեմբերին Sony-ն հայտնեց, որ արդեն 4 տարի շարունակ ֆինանսական արդյունքները կորուստներ են ցույց տալիս:

Sony-ն հույս է հայտնել, որ Samsung-ի հետ միասին LCD հեռուստացույցների բիզնեսում մեծ հաջողությունների կհասնի՝ կրճատելով ծախսերը 50 միլիարդ յենով: