26 դեկտեմբերի 2011 - 12:10 AMT
Ալի Աքբար Սալեհի. Հայաստանը կարևոր հարևան է Իրանի համար

Հայաստանը կարևոր հարևան է Իրանի համար: Այդ մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին` վերադառնալով Երևանից:

Սալեհիի խոսքով` Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են սկսած 1991 թվականից, իսկ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը ՀՀ խթան էր դրանց առավել ամրապնդման համար:

Դեկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Այցի ընթացքում 6 համաձայնագիր է ստորագրվել, մասնավորապես` էներգետիկայի և տնտեսության ոլորտում: