26 դեկտեմբերի 2011 - 13:53 AMT
Սերժ Սարգսյանի վերընտրությունը պատերազմով է հղի Հայաստանի համար, գտնում է Անդրանիկ Թևանյանը

Սերժ Սարգսյանի վերընտրությունը նախագահի պաշտոնում սպառնում է Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմամբ, գտնում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի թիմի հետագա կառավարումը սպառնում է երկրին քաղաքական ու տնտեսական ճգնաժամի շարունակությամբ, Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանի թուլացումից:

Թևանյանը կոչ է արել միավորվել բոլոր քաղաքական ուժերին, ՀՀԿ-ից բացի, անկախ գաղափարական տարաձայնություններից, միավորվել ու հասնել նրան, որ ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք և անցում կատարվի ամբողջապես համամասնական ընտրական համակարգի: Ըստ նրա, այժմ մեծամասնական ընտրատարածքները օգնում են գործող իշխանություններին վերարտադրել իրենց իշխանությունը:

Թևանյանը հայտնել է նաև, որ եկող 2012թ. նա մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքական գործունեությանը, քան լրագրողական: «Ես բոլոր այն ուժերի ռազմավարական գործընկերն են, որոնք չեն մտնում Սերժ Սարգսյանի թիմի մեջ»,-հայտարարել է նա: Ընդ որում, Թևանյանն ընդգծել է, որ չի համագործակցի ՀԱԿ-ի հետ, քանի որ իր համար անընդունելի են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական հայացքները: