26 դեկտեմբերի 2011 - 15:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Բեքարյան. Նորմալ ընտրությունների անցկացումը Հայաստանում կարող է նպաստել երկրի եվրաինտեգրմանը

Հայաստանում նորմալ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ացնկացումը 2012 և 2013թթ. կարող է նպաստել եվրաինտեգրման գործընթացի ակտիվացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, առաջիկա ընտրությունները փորձաշրջան կհանդիսանան Հայաստանի համար եվրաինտեգրման ոլորտում:

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացին՝ փորձագետն ասել է, որ «Արևելյան գործընկերության» համատեքստում իրավիճակը Հայաստանում կարելի է բնութագրել հետևյալ կերպ. «գործընթացն այնքան արագ չէ, որքան ցանկալի կլիներ, սակայն կայուն է»: Նա նշել է, որ իրադարձությունները զարգանում են «որքան ջանք, նույնքան ակնկալիք» բանաձևով:

ՖՈՏՈՇԱՐՔ