26 դեկտեմբերի 2011 - 17:28 AMT
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն արդեն մաքրել են ժայռի պայթեցումից առաջացած բեկորներից

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում դեկտեմբերի 24-ին ժայռի պայթեցման աշխատանքների հաջող ավարտից հետո, տեղամասը լիովին մաքրվել է և բաց է երթևեկության համար:

Հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: