26 դեկտեմբերի 2011 - 17:45 AMT
Վ. Ժիրինովսկի. Թուրքիան պարտավոր է ընդունել իրականացրած հանցագործությունը, իսկ Հայաստանը պետք է ստանա իր հողերը

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժոշտության մասին ՌԼԴԿ-ն դեռ վաղուց էր խոսում: Եվ մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդականների որոշումը: 1915թ ողբալի իրադարձությունների զոհ են դարձել մոտ 1,5 մլն մարդ, և դրա վրա աչք փակելը պարզապես սրբապղծություն է»,-Ժիրինովսկու խոսքը հաղորդում է կուսակցության պաշտոնական կայքը:

«1915թ ապրիլյան դեպքերը մարդկության պատմության ամենամութ էջերից են: Ազգի նման դաժան ոչնչացում չի իրականացվել ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում: Գրեթե մեկ դար առաջ իրականացվել է մարդկանց ուղղակի ոչնչացում, որը հիմնված էր ազգային պատկանելության վրա: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին և ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ւրականացված հանցագործությունը պետք է ճանաչի նաև հենց Թուրքիան: Իսկ Հայաստանը պետք է ետ ստանա րի պատմայան հողերը»,-համոզված է ՌԼԴԿ առաջնորդը: