26 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
Հայաստանում համապատասխանության վկայական ունեն 510 հաշվապահներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 21-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել են 9 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 22 քննություն, որոնց արդյունքներով 169 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 26.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 510 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարոյթյունը: