26 դեկտեմբերի 2011 - 18:52 AMT
Վարչապետը դիվանագիտական դպրոցում ասել է, որ ժամանակակից աշխարհում տնտեսությունը պետք է կառուցվի գիտելիքի հիման վրա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց՝ հանդես եկել դասախոսությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը,վարչապետը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Ազգային Ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը: «Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն. զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ նշված հիմքերի վրա հենվելով կառավարությունը ձգտում է ապահովել տնտեսական աճ:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, էներգետիկային, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանմանը և այլն: