26 դեկտեմբերի 2011 - 19:12 AMT
Իրանական նախարար. Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի

Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի: Այդ մասին հայտարարել է իրանական պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, ընդգծելով, որ իր երկրի զորքերը կարող են կիրառել հետախուզական անօդաչու ինքնաթիռներ և արտացոլել կիբերհարվածները:

Նախարարն ընդգծել է, որ Իրանի բանակը շարունակում է սպառազինություն և իրականացնել է իր առջև դրած խնդիրները, չնայած դժվար հանգամանքների և միջազգային հանրության կողմից Թեհրանի դեմ ընդունված նոր դաժան պատժամիջոցների:

Վահիդիի խոսքով, իրանցի գիտնականները ձգտելու են պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիական առաջընթացների և նոր մտահաղացումների ներդրման, հաղորդում է Ւնտերֆաքսը:

Բացի այդ, նախարարը քննադատել է ՄԱԿ-ին նրա համար, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի արձագանքում ամերիկյան հետախուզական օդանավերի` Իրանի օդային տարածքը խախտելու փաստին: Նրա կարծիքով, դրանով Վաշինգտոնը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: