Թուրքիայի ոստիկաններին արգելել են այցելել հանրահայտ սոցկակքեր և միկրոբլոգեր, մասնավորապես` Facebook:
Թուրքիայի գլխավոր ոստիկանական վարչությունն ուսումնասիրել է այն կայքերը, որոնք այցելում են 6 հազար ոստիկաններ:
Մոնիթորինգի արդյունքում որոշում է կայացվել սահմանափակել ոստիկանների մուտքը սոցկայքեր, քանի որ պարզվել էր, որ մեկ օրվա ընթացքում սոցիալական և այլ կայքերում իրականացվել է մկնիկի 6 մլն սեղմում:
Այս որոշումը կայացվել է սոցիալական կայքերում գաղտի ինֆորմացիայի տարածման կանխարգելման հիմնավորմամբ: Նշվում է, որ ոստիկանները կարող են մտնել Facebook և այլ արգելված կայքեր ոչ աշխատանքային ժամերի, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղելով արտասահմանյանները: