26 դեկտեմբերի 2011 - 21:06 AMT
Սերգեյ Լավրով. Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրների թվում է

Հակամարտությունների և ճգնաժամերի կանխարգելումն և կարգավորումը ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ավանդական մաս կազմող առաջնային խնդիրներից են: Այս մասին «Ինտերֆաքսին» տրված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ամփոփելով տարվա արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը`Լավրովն ընդգծել է, որ Ռուսասատանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից էր ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը:

Նախարարի խոսքով, հակամարտությունների կարգավորումը առաջնային է լինելու նաև 2012թ-ին: «Մենք մտադիր ենք շարունակել ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների քաղաքական կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերը: Խոսքը նախ և առաջ ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների մասին է»,-ընդգծել է նա: