26 դեկտեմբերի 2011 - 21:28 AMT
Իրան. միջազգային պատժամիջոցներն արդեն չեն ցնցում Թեհրանը

Միջազգային պատաժամիջոցները արդեն չեն ցնցում Թեհրանը: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Հուսեյն Ամիր Աբդոլահիան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցները, ըստ էության, պետք է ազդեն կյանքի տարբեր ոլորտների վրա: Սակայն Իրանը, ի շնորհ իր փորձի, կարող է շրջանցել դրանք»,-հայտարարել է նախարարի տեղակալը` հավելելով, որ երկիրն արդեն ավելի քան 30 տարի է գտնվում է տարբեր պատժամիջոցների ազդեցության տակ: