ԱՄՆ Կոնգրեսի 2 անդամներ դեմ են հանդես եկել նախագահ Օբանայի կողմից, Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարելու նպատակով` Թուրքիային խոստացված ուղղաթիռների վաճառքին:
Կոնգրեսականներ Շելլի Բերկլինը և Էլիոթ Էնջելը առաջարկել են օրինագիծ, որը կխոչընդոտի Թուրքիային «Սուպեր Կոբրա» մակնիշի 3 ուղղաթիռների վաճառքը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղելով The Washington Post-ը:
Առաջարկված օրինագծում դատապարտվում են Իսրայելի դեմ սպառնալիքները, Կիպրոսի շրջափակումը, Հայաստանի հանդեպ ճնշումները և «Անկարայի վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ»:
ԱՄՆ ՊՆ այս տարվա հոկտեմբերի 28 երկրի Կոնգրեսին հաղորդել է Թուրքիային 3 ուղղաթիռներ վաճառելու մտադրության մասին: Վաճառքին խոչընդոտելու համար Կոնգրեսն ունի 8 օր, այդ ընթացքում հարցի` Կոնգրեսի օրակարգ մտնելու հավանականությունը փոքր է:
Հաղորդվում է, որ Պենտագոնի և Կոնգրեսի միջև հիմնական պայքարը կսկսվի Թուրքիային անօդաչու ինքնաթիռների վաճառքից հետո: