Դեկտեմբերի 27-ին թուրքական Մարդին քաղաքում ընթանում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին մրցափուլը:
Հայաստանի հավաքականը խաղում է Ռուսաստանի հետ: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը հանդիպում է Տատյանա Կոսինցևայի, Լիլիթ Մկրտչյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Լիլիթ Գալոյանը` Վալենտինա Գունինի, իսկ Նելլի Աղինյանը` Նատալյա Պոգոնինայի հետ:
Հայաստանի հավաքականը 8 միավորով 6-րդ տեղում է, իսկ ռուսական թիմը պայքարում է արծաթե մեդալների համար: Չինաստանը վաղաժամ ապահովել է ոսկե մեդալները, չինական շախմատիստուհիները 14 միավոր ունեն: