Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է ժամային գոտին փոխելու հարցը: Ինչպես հայտնել է դեկտեմբերի 27-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավանաբար 2012թ. ԱԺ-ն համապատասխան օրինագիծ կընդունի, իսկ ժամային գոտու փոփոխությունը երկու փուլով կանցնի:
Ըստ նրա, առաջին հերթին, անցումն այլ ժամային գոտի նախատեսում է չեղյալ համարել ացնումը ձմեռային ու ամառային ժամանակի Հայաստանում, իսկ 1-2 տարի անց կկատարվի ևս մի անցում, որպեսզի Հայաստանը հայտնվի այն ժամային գոտում, որը համապատասխանում է նրա աշխարհագրական դիրքին: «Այսինքն, պարզ ասած, մենք ավելի մոտ կդառնանք Մոսկվայի ու եվրոպական ժամային գոտիներին»,-ասել է նախարարը:
Գրինվիչի ժամային գոտու հետ Հայաստանի տարբերությունը կազմում է +4 ժամ, իսկ մյուս եվրոպական երկրների հետ՝ +3: Ըստ Տիգրան Դավթյանի, նման անցումը հարմար կլինի ինչպես գործարար հարաբերությունների ու զբոսաշրջության, այնպես էլ հասարակ քաղաքացիների համար: