27 դեկտեմբերի 2011 - 14:28 AMT
Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: