27 դեկտեմբերի 2011 - 14:32 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն ԱԱ վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հետ

Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հետ՝ 2:2:

Բոլոր չորս պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը միավորները կիսել է Տատյանա Կոսինցևայի, Լիլիթ Մկրտչյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Լիլիթ Գալոյանը` Վալենտինա Գունինի, իսկ Նելլի Աղինյանը` Նատալյա Պոգոնինայի հետ:

Հայաստանի հավաքականը 9 տուրում 9 միավոր է վաստակել և դեռևս 5-րդ տեղում է: Ռուսաստանը 13 միավորով 2-րդ տեղում է: 9-րդ տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են: