27 դեկտեմբերի 2011 - 21:17 AMT
Արևելյան Սիբիրում գրանցվել է ուժեղ երկրաշարժ

Տուվայի հանրապետության տարածքում երեքշաբթի`դեկտեմբերի 27, գրանցվել է ուժեղ երկրաշարժ: ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունների տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԳԱ-ն երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.5 մագնիտուդ:

Ստորեկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել 6.9 կմ խորությունում` Տուվայի մայրաքաղաք Կիզիլից 96 կմ հեռու: Փրկարարները բնակչությանը զգուշացրել են նոր ցնցումների հնարավորության մասին և խորհորդ տվել ժամանակավորապես լքել տները:

ՌԴ ԱԻՆ Սիբիրի տարածաշրջանային կենտրոնում հաստատել են երկրաշարժի փաստը և հաղորդել, որ ավերածություններ և զոհեր չկան: Փրկարարների տվյալներով, այն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 19:20-19:30 սահմաններում: