28 դեկտեմբերի 2011 - 09:24 AMT
Հույները թուրքերից պահանջել են փոխհատուցում` 1990-ականներին այրված անտառների համար

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Իլմազը խոստովանել է, որ 90-ականների վերջերին թուրքական հատուկ ծառայությունների գործակալները իրականացրել են հունական անտառների հրդեհման մի շարք դեպքեր:

Իլմազի խոստովանությունը Հունաստանում հուզմունք է առաջացրել: Մասնավորապես`ԱԳՆ մամուլի քարտուղար Գրիգուս Դելվեկուրոսը տեղեկատվությունն անվանել է «լուրջ և անհապաղ հետաքննություն պահանջող»:

Իսկ հունական ընդդիմությունը պահանջել է հրդեհների վնասի լիարժեք փոխհատուցում: Հրդեհները, ըստ նրա, իրականացվել են նրա ոխերիմ թշնամու` Թանսու Չիլլերի կողմից, ով 1995-1998թթ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Այդ առնչությամբ կասկածներ եղել են նաև ավեիլ վաղ, սակայն Իլմիզի` թուրքական Birgun լրագրին տված հայտարարությունը, հանդիսանում է թուրք պաշտոնյայի առաջին խոստովանությունը: