28 դեկտեմբերի 2011 - 11:49 AMT
Սուրբ Ծննդյան օրը 6, 8 միլիոն օրինակ Apple և Android սարքեր են վաճառվել

Կաթոլիկների Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին 6. 8 միլիոն օրինակ Apple և Android սարքեր են վաճառվել։ Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը։

Այս ցուցանիշը անցյալ տարի նույն օրը 2,5 միլիոն էր։

Սուրբ ծննդյան օրերին մարդիկ օրական ակտիվացնում են մոտ 1,5 միլիոն Android և iOS սարքավորումներ։ Այս օրերին ներբեռնվում է ավելի քան 15 միլիոն ծրագիր և դա ընդամենը Սուրբ Ծննդյան ընթրիքին հաջորդող երկու ժամում։

Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ Apple-ի օգտագործողներն այս տարի ներբեռնել են ընդհանուր առմամբ 10 միլիարդ ծրագիր։