28 դեկտեմբերի 2011 - 14:03 AMT
ՀԳՄ-ի եկող տարվա ծրագրերը սևեռվելու են հայ գրատպության 500-ամյակին

Հայաստանի գրողների միության 2012 թ-ի ծրագրերն ուղղված են լինելու հայ գրատպության 500-ամյակին, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:

Նրա խոսքով եկող տարի ամեն ամիս միությունը ընդունելու է տարբեր երկրների գրողների պատվիրակությունների, ինչպես նաև պատվիրակություններ կուղարկի արտերկիր: Բացի հանդիպումներից, միությունը պատրաստվում է թարգմանել մի շարք հեղինակների ստեղծագործություններ հայերերն, իսկ հայ ժամանակակից գրականության նմուշները կթարգմանվեն օտար լեզուներով: Արդեն տպարան են հանձնված գերմաներենով պոեզիայի թարգմանություն, ինչպես նաև գերմաներենով և ֆրանսերենով արձակներ: