28 դեկտեմբերի 2011 - 18:13 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են պաշտպանական նշանակության արտադրանք արտահանել

Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանմանն ուղղված համատեղ ձեռնարկություն ստեղծել: Այդ մասին ԱՊԱ գործակալությանն են հայտնել Թուրքիայի Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կազմակերպությունում:

Համատեղ ձեռնարկության ստեղծման հարցը քննարկվում է նախորդ տարվա կեսերից: Կողմերն այդ առնչությամբ մի շարք առաջարկներ են ունեցել, որոնք այժմ քննարկվում են: Հաջորդ տարի կկայացավի համապատասխան որոշում:

Սկզբնական փուլում համատեղ ընկերությունը կարտահանի Թուրքիայի Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կազմակերպության արտադրանքը: