29 դեկտեմբերի 2011 - 13:06 AMT
2011 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» է ճանաչվել Կապանի քաղաքային համայնքը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2011թ-ի ստուգատեսների արդյունքները:

2011 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» է ճանաչվել Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքը: «Լավագույն գյուղական մարզական համայնք» է ճանաչվել Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքը: «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի մրցանակային առաջին տեղը գրավել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքային համայնքի «Հյուսիս-արեմտյան թաղամասի» բակը: Բոլոր հաղթողներն արժանացել են դրամական պարգևավճարների:

Ամփոփվել են նաև Հայաստանում և Արցախում անցկացված մարզական փառատոնի արդյունքները: Փառատոնի նպատակն է` ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում: Փառատոնի հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքը: