3 հունվարի 2012 - 18:46 AMT
Երևանում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 2-ին, ժամը 19.17-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` "Հունդայի" ավտոսերվիսի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար: Կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամայի կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են "ՎԱԶ-21099" մակնիշի 07 ՕԼ 099 պետհամարանիշով (վարորդ` 1982թ. ծնված Արթուր Մեյմարյան) եվ "Ֆոլքսվագեն գոլֆ" մակնիշի 18 ԼՕ 294 պետհամարանիշով (վարորդ` 1965թ. ծնված Վրեժ Հարությունյան ) ավտոմեքենաները, ինչի հետեվանքով "ՎԱԶ-21099" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մեյմարյանը և "Ֆոլքսվագեն գոլֆ" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Հարությունյանը , ուղեվորներ` 1962թ. ծնված Արսեն Բախտյանը և 1963թ. ծնված Արթուր Գևորգյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Երևան քաղաքի "Սբ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն և Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ըստ բժիշկների` Վ.Հարությունյանի, Ա.Բախտյանի և Ա.Մեյմարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա.Գևորգյանինը ` ծանր: