3 հունվարի 2012 - 18:49 AMT
Երևանում շմոլ գազից թունավորում է գրանցվել

Հունվարի 3-ին, ժամը 00.07-ին Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի 17-րդ բնակարանի բնակիչներից արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին շմոլ գազից թունավորման մասին ահազանգ է ստացվել: Կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են շմոլ գազից թունավորված` 1977 թ. ծնված Հակոբ Բորանյանին, որին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: