5 հունվարի 2012 - 17:41 AMT
Եգիպտոսի դատախազությունը պահանջել է կախաղան հանել Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կախաղանի տեսքով մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և նրա վեց տեղակալների համար: Այդ մասին այսօր հաղորդել է MEHA եգիպտական գործակալությունը:

Մուբարաքն ու Եգիպտոսի ՆԳՆ նախկին ղեկավարությունը մեղադրվում են 2011թ. սկզբին ժողովրդական ապստամբության ժամանակ խաղաղ ցուցարարների գնդակահարությանը հանցակից լինելու մեջ: