7 հունվարի 2012 - 15:19 AMT
Մովլուդ Չավուշօղլուն Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը առաջնային է համարում

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշօղլուն, ում լիազորություններն այս պաշտոնում ավարտվում են հունվարի 23, «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի եթերում գնահատել է իր գործունեությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: «Մենք պայքար ենք սկսել Եվրոպայում աճող ռասիզմի և այլատյացության դեմ, քանի որ մեզ համար առաջնային է համարվում հենց այս սպառվալիքի դեմ պայքարը, որը չի կարելի թերագնահատել»,-հայտարարել է թուրք պատգամավորը:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն իր նախագահության ընթացքում շարունակել է աշխատանքներ վարել միջմշակութային և միջկրոնական երկխոսության զարգացման ուղղությամբ: