9 հունվարի 2012 - 09:20 AMT
Իրանը հայտարարել է մի խումբ ամերիկացի լրտեսների ձերբակալության մասին

Իրանական իշխանությունները հայտնում են, որ ձերբակալվել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի քանի մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իրանի հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհին հաղորդել է, որ ձերբակալվածները մեղադրվում են նաև մարտի 2 նշանակված խորհրդարանական ընտրությունները ձախողելու փորձի մեջ:

Մոսլեհիի խոսքով, ձերբակալվածները ինտերնետի միջոցով կապ են պահպանել իրենց համախոհների հետ, ովքեր գտնվել են Իրանի սահմաններից դուրս:

Ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, իշխանությունները չեն նշել ձերբակալվածների ո՛չ անունները, ո՛չ էլ քանակը: Վերջին ամիսներին Իրանից ստացվել են նմանատիպ ևս մի քանի հաղորդագրություններ: