ԱՄՆ կողմից ռազմական հարվածը կարող է ոչնչացնել Իրանի ողջ միջուկային ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Հրամանատարների շտաբի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմպսին: «Ամերիկյան ռազմական հարվածը կարող է երկրի երեսից ջնջել Իրանի միջուկային ծրագիրը: Ես ուզում եմ, որ իսլամական հանրապետության ղեկավարությունը հասկանա դա»,- հայտարարել է նա CBS հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում:
«Աշխարհում ոմանք ենթադրում են, որ ԱՄՆ գտնվում է ճգնաժամում, անելին, հատկապես ԶՈւ ոլորտում: Դա իրականության հետ ոչ մի կապ չունի»,-հավելել է Դեմպսին:
Իր ելույթի ընթացքում ՀՇԿ նախագահը նաև մեկնաբանել է Օրմուզյան նեղուցում տիրող իրավիճակը: Ըստ նրա. «Եթե Թեհրանը գնա ռազմական գործողությունների, ապա կկարողանա արգելափակել նեղուցը միայն որոշակի ժամանակներով», սակայն այդ դեպքում ԱՄՆ «կկարողանա լուծել այդ հարցը»,-ընդգծել է գեներալը: