Իրանը մտադիր է հաջորդ երեք տարիների ընթացքում Անտարկտւկայում բացել գիտահետազոտական բազա, հաղորդում է ISNA գործակալությունը: Ինչպես հաղորդել է Իրանի ազգային ինստիտուտի օվկյանոսագրության տնօրեն Վահիդ Չեգինին, Հարավային բևեռի «նվաճման» համար կկառուցվեն հետազոտական և տրանսպորտային սառցահատներ, կյուրացվեն սառցաբեկորների տեղաշարժման, սառը պայմաններում աշխատելու համար հագուստի ստեղծման, սառույցը փորելու տեխնոլոգիաները, ինչպես նաև կիրականացվեն այլ աշխատանքներ:
Չեգինին նաև ընդգծել է, որ Անտարկտիկայի գիտական բազայի շինարարությունը կիրականան 6 հիմնական փուլերով: Դրանցից առաջինը կլինի Անտարկտիկայի հետազոտման Ազգային կենտրոնի ստեղծումը, որը կզբաղնի սառցե մայրցամաքի յուրացմանն առնչվող զանազան իրավաբանական, քաղաքական, տնտեսական, ռազմական և գիտական ասպեկտներով: