9 հունվարի 2012 - 12:51 AMT
Ոստիկանությունը հայտնաբերել է փողոցում մարդկանց բացահայտ կողոպտողներին

Հունվարի 7-ին ժամը 23.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա Գևորգ Ա.-ին և 16-ամյա Կարեն Գ.-ին:

Ոստիկանությունը պարզել է, որ Գևորգ Ա.-ն Հանրապետության փողոցում բացահայտ հափշտակել է 30-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 2 բջջային հեռախոս, բանկային քարտ, և Կարեն Գ.-ի հետ միասին դիմել փախուստի:

Կարեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է 12 գրամ կանեփանման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Իսկ այսօր ժամը 00.05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արման Ս.-ին և 20-ամյա Մարիամ Բ.-ին: Պարզվել է, որ նրանք հունվարի 8-ին, ժամը 23.30-ին, մեկ այլ երիտասարդի` 24-ամյա Արթուր Շ.-ի հետ, նշված վայրում բացահայտ հափշտակել են մի երիտասարդի բջջային հեռախոսը: Հունվարի 9-ին, ժամը 00.30-ին, 24-ամյա Արթուր Շ.-ն ներկայացել է բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: