9 հունվարի 2012 - 16:12 AMT
Հունվարի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 386.15 դրամ

Հունվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.25 դրամ:

Հունվարի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 386.15 դրամ` դեկտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 0.38 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 493.27 դրամ` նվազելով 5.45 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.14 կետով` կազմելով 12.12 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: