9 հունվարի 2012 - 18:50 AMT
Հունվարի 12-ին և 13-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հունվարի 10-ին, 11-ին հանրապետության արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 12-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետից հայտնում են, որ 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 10-ին, 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 12-ին, 13-ին հնարավոր են տեղումներ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: