9 հունվարի 2012 - 19:03 AMT
Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի աթոռակից պատրիարքի հետ

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան թեմի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանի հետ, հաղորդում է Խորհրդարանական Վեհաժողովի մամլո ծառայությունը: Չավուշօղլուի հանդիպումը թեմի ներկայացուցչի հետ կկայանա հունվարի 9-13 դիվանագետի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում:

Չավուշօղլուն կհանդիպի նաև Թուրքիայի րաբունու և Պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Այցի շրջանակում ծրագրված են ԵԽԽՎ նախագահի հանդիպումները երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և ԱԳ նախարարի հետ: