10 հունվարի 2012 - 12:35 AMT
Թուրքիայի իշխող կուսակցության անդամ պատգամավորը ներողություն է խնդրել հայ ժողովրդից

Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ Իսմետ Ուչմանը «Ակոս» հայալեզու թերթին տված հարցազրույցում նշել է, որ 1915թ. իրադարձությունները մեծ ողբերգություն են:

«Հարկավոր է պայքարել զինյալ խմբերի դեմ, ոչ թե հարվածն ուղղել խաղաղ բնակչության վրա: 1915թ. հենց դա տեղի ունեցավ: Ես 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն, գտնում եմ, որ խաղաղ ժողովրդի վերաբնակեցումը մեծ սխալ էր: Ես ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից»,-ասել է Իսմետ Ուչմանը: