Apple ընկերությունը հայտնել է 2011-ի ընթացքում iPhone-ների համար ամենաշատ ներբեռնված բջջային ծրագրերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։Ամենաճանաչված ծրագիրը ճանաչվել է Facebook սոցիալական ցանցի ծրագիրը։ Երաժշտական ծրագրերի շարքում ամենաճանաչվածն է Pandora-ն։ Այս ծրագիրը, ելնելով օգտագործողի երաժշտական ճաշակից, կազմում է երաժշտական ցանկեր։ Դե իսկ iPhone օգտագործողների ամենասիրելի խաղերն են ճանաչվել «Words with Friends» և «Angry Birds» խաղերը։
Apple-ը նաև նշում է, որ ընդհանուր առմամբ 2011-ը եղել է հաջող տարի տեսա և լուսանկարչական ծրագրերի համար։ Այս կատեգորիայում ամենաճանաչվածն է Instagram-ը, որը թույլ է տալիս լուսանկարել և տարբեր ֆիլտրերի միջոցով խմբագրել դրանք։ Իսկ Camera Plus ծրագիրը ամենաճանաչված տեսանկարահանման ծրագիրն է։