10 հունվարի 2012 - 15:11 AMT
Սիրիայի նախագահը հայտնել է մարտին սահմանադրության ուղղումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժողովրդին ուղղված այսօրվա հեռուստակոչում հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել 2012թ. մարտին սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Սահմանադրությունը պատկանում է ոչ թե պետությանը, այլ ժողովրդին»,-հայտարարել է Բաշար Ասադը:

Բաշար Ասադը դեմ է հանդես եկել ընդդիմության ընդգրկմանը կառավարության կազմում, քանի որ դա թույլ կտա նրան «շանտաժի ենթարկել Սիրիային իր պահանջներով: «Մեր միջև կան տարբերություններ, սակայն, մենք չունենք տարաձայնություններ, որոնք կարդարացնեին ազգային միասնության կառավարության ստեղծումը»,-նշել է նա: