10 հունվարի 2012 - 15:14 AMT
ԵՄ-ն տեղափոխել է Ւրանի դեմ նավթային էմբարգոյի վերաբերյալ հանդիպումը հունվարի 23-ին

Եվրամիության անդամ երկրները որոշում են կայացրել տեղափոխել ԵՄ ԱԳ նախարարների հունվարի 30-ի հանդիպումը հունվարի 23-ին: Վերջինիս ընթացքում քննարկվելու են իրանական նավթի ներկրման արգելքները, երեքշաբթի հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով ԵՄ հայտարարությանը:

Նոր պատժամիջոցները կարող են ընդունվել այն առնչությամբ, որ Իրանը նախկինի նման չի ցանկանում համագործակցել համաշխարհային հանրության հետ ատոմային ծրագրի հարցերի շուրջ, գրում է ՌՒԱ Նովոստին:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ` որը քողարկվում է խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու վրա: