10 հունվարի 2012 - 12:55 AMT
Հունվարի 17-ին Ֆրանսիայի քաղաքական գործիչները կքննարկեն` արդյոք Սենատը կդիտարկի Ցեղասպանության մասին բանաձևը

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie-ն, այդ բանաձևը Սենատի քննարկումների օրակարգում ներառելու հարցը կքննարկվի հունվարի 17-ին քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: