ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատու պաշտոնյան հայտնել է, որ իր կազմակերպության տեսուչները մոտ ժամանակներս այցով կմեկնեն Իրան:
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Իրանի ղեկավարների հետ կքննարկեն այդ երկրի ատոմային նախագծերի ռազմական կողմերը և միջազգային հանրության մտահոգությունը կհայտնեն այդ ծրագրերի հնարավոր անցանկալի կողմերի կապակցությամբ, հաղորդում է Ynet լրատվական կայքը:
Հունվարի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի աղբյուրները հաստատեցին հաղորդագրություններն այն մասին, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը Քումա քաղաքի մերձակայքում գտնվող Ֆորդո միջուկային կենտրոնում:
Ընդգծվում է, որ ստորգետնյա գործարանում ուրանի հարստացման մակարդակը կհասնի 20 տոկոսի: Դա թույլ կտա խոսել մոտակա մեկ-երկու տարում Իրանում ատոմային զենքի ստեղծման իրատեսական հեռանկարների մասին: