Հունվարի 15 Պոլտավայում կկայանա պոլտավահայ երիտասարդության հանդիպումը` համերգ հայ տաղանդների մասնակցությամբ և դիսկոտեկ: Միջոցառումներին նախատեսվում է նաև Կիևի և Դոնեցկի հայ երիտասարդության ներկայացուցիչների ներկայություն: Միջոցառումների նպատակն է հայ հասարակության արժեքները հայտնի դարձնելը, հայ երիտասարդության միասնականությանը նպաստելը:
Տոնախմբությունները կիրականան Ուկրաինայի Հայ համայնքի ֆինանսական աջակցությամբ, հայտնում է Analitika.at.ua-ն: