11 հունվարի 2012 - 10:54 AMT
Սիլվա Համբարձումյան. Դիմելու եմ Եվրադատարան, էս երկիրը լրիվ խայտառակ լինի

Սյունիքի մարզպետ և մարզի խոշոր հանքատեր Սուրեն Խաչատրյանից տուժած գործարարուհի Սիլվա Համբարձումյանը, որը բողոքարկել է իրեն ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը, օրերս Իրանում նոր հանք է բացել 70 աշխատատեղով: «Հրապարակ»-ը հայտնում է, որ Սյունիքի մարզպետն այդպես էլ չի փորձել Համբարձումյանի հետ հանդիպել դեպքից հետո, իսկ իր հանքի կորած գործիքի հետ կապված, որը նրա հայտարարությամբ տարել է Սուրեն Խաչատարյանը, նորություն չկա, գործը շարունակվում է: «Վերջը էդ գործով դիմոլեւ եմ Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի»,- ասել է Համբարձումյանը: