11 հունվարի 2012 - 11:56 AMT
Nokia Store-ից օրական ներբեռնում են ավելի քան 11 միլիոն ծրագիր

Nokia-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ըստ վիճակագրության Nokia Store-ից օրական ներբեռնում են ավելի քան 11 միլիոն ծրագիր։ Ամենից շատը ներբեռնում են բովանդակություն Nokia N8 սմարթֆոնի համար, որին հաջորդում է 5800 XpressMusic սմարթֆոնը, ապա Nokia 5233-ը, Nokia 5230-ը և C3-00-ն։ Ամենից շատ բովանդակություն ներբեռնում են Հնդկաստանից։

Nokia-ն նաև հրապարակել է 2011-ին ամենաշատ ներբեռնված ծրագրերի հնգյակը։ Առաջին տեղում է Facebook Chat ծրագիրը, որին հաջորդում է eBuddy Messenger free-ն։ Ապա երրորդ տեղում է WhatsApp Messenger-ը, որին հաջորդում է High Speed 3D Free –ն և հնգյակի վերջին ամենաշատ ներբեռնված ծրագիրը Skype-ն է։

Nokia Store-ի այցելուների 90%-ն օգտագործում են այն մայրենի լեզվով։ Պետք է նշել, որ Nokia Store-ը հասանելի է 32 լեզուներով։