11 հունվարի 2012 - 12:29 AMT
Ոստիկանությունը բացահայտել է «ԲՄՎ-X 5»-երի կողային հայելիները գողացողին

Հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2011 թ. դեկտեմբերին գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ երիտասարդը նույն ժամանակահատվածում գողացել է Օգանովի փողոցի 76 շենքի բակում կայանված «ԲՄՎ-X 5»-ի կողային հայելիները` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: