11 հունվարի 2012 - 13:01 AMT
Ռազմական ոստիկանության աշխատակիցները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը

Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության աշխատակիցները հունվարի 10-ին ժամը 9:20-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս «Հաղթանակ» կամրջի մոտակայքում նկատել են երիտասարդ աղջկա, որը փորձել է ինքնասպանություն գործել կամրջից ցած նետվելու ճանապարհով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Կարեն Մարգարյանը` հավելելով, որ 24-ամյա Մարինե Մ.-ն Բյուրեղավան քաղաքից է:

«Մեր աշխատակիցները փրկել են աղջկա կյանքը: Վերջինս մեր աշխատակիցներին ասել է, որ կյանքից հոգնել է, որ ապրելն այլևս իմաստ չունի»,- ասաց փոխգնդապետը: Նա նշեց, որ Մարինե Մ.-ին հանձնել են Երևանի Կենտրոնի ոստիկանությանը, որտեղ գործով նյութեր են նախապատրաստվում: