11 հունվարի 2012 - 14:10 AMT
Դեսպան. Ղազախստանը որոշել է հրաժարվել միակուսակցական համակարգից

Ղազախստանը հրաժարվում է միակուսակցական համակարգից, և կայանալիք խորհրդարանական ընտրություններին հնարավոր կլինի ընտրել Մեջլիսի ստորին պալատ նվազագույնը երկու կուսակցություն: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը :

«Անկախ ձայների քանակից, ստորին պալատում կներկայացվեն 2 կուսակցություններ»,-նկատել է դեսպանը: Հունվարի 15-ին Ղազխստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 7 կուսակցություններ:

Դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց ժամանակ զոհվել է 14 մարդ, տասնյակները վիրավորվել: Անկարգություններից հետո քաղաքում մտցվել է արտակարգ իրավիճակ: