11 հունվարի 2012 - 14:39 AMT
Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարազատներին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել սովետայան լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարազատներին, ով 87 տարեկան հասակում մահացել է երեկ Մոսկվայում:

«Կյանքից հեռացավ Գևորգ Անդրեևիչ Վարդանյանը` լեգենդար հետախույզ, իր երկրի իսկական հայրենասեր, vառ և անկրկնելի անհատականությունը: Նա մասնակցել է փայլուն հատուկ օպերացիաների, որոնք մտել են հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,-ասվում է հեռագրում:

«Գևորգ Անդրեևիչի մահը անփոխարինելի կորուստ է նրա հարազատների համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ճանաչում և գնահատում էին այդ հրաշալի մարդուն»,- Մեդվեդևի խոսքը մեջբերում է ՌՒԱ Նովոստին: