11 հունվարի 2012 - 15:55 AMT
Կիպրոսն արգելափակել է Ռուսաստանից Սիրիա ընթացող «վտանգավոր բեռով» նավը

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն չորեքշաբթի հաստատել է, որ կղզու իշխանությունները սկզբում արգելափակել են, հետո բաց են թողել Ռուսաստանից Սիրիա ընթացող «վտանգավոր բեռով» նավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Chariot նավը արգելափակվել է Լիմասոլ նավահանգստում, որտեղ նա կայանել էր լիցքավորման համար: Նավը չպետք է նավահանգիստ մտներ, այն ստիպված է եղել դա անել ծովի ալեկոծության պատճառով:

«Կղզու իշխանություններն արգելել են նավի լիցքավորումը և մեկնումը մինչ իրավիճակի պարզաբանումը: «Նավի սեփականատերերը որոշել են փոխել նավի երթուղին: Բացի այդ, հաշվի են առնվել նաև ԵՄ Խորհրդի կանոններն ու որոշումները, որոնք սահմանափակող որոշ միջոցներ են ձեռնարկում Սիրիայի իրավիճակի հարցում: Հաստատվել է, որ այդ միջոցները չեն խախտվել»,-հստակեցրել է Կիպրոսի ԱԳՆ-ն:

Արդյունքում նավին թույլ է տրվել լիցքավորվել և դուրս գալ Լիմասոլ նավահանգստից: Թե ուր է ուղևորվում նավը, Կիպրոսի ԱԳՆ-ն չի հայտնել: